|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօրվանից գործում է նոր՝ ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը:
Վարչական վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքների հիման վրա վերանայելու է Վարչական դատարանի կայացրած դատական ակտերը՝ որոշումները և վճիռները: Վարչական դատարանի վճիռների դեմ ներկայացված բողոքները Վարչական վերաքննիչ դատարանում քննվելու են կոլեգիալ կազմով, իսկ որոշումների դեմ ներկայացված բողոքները՝ միանձնյա, գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու:
Վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել ՀՀ Վճռաբեկ դատարան:
ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի նսատավայրն է ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 (Երևանի լամպերի գործարանի հարևանությամբ):