կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-08 14:42
Իրավական

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի համատեղ աշխատանքի արդյունքում քաղաքացին ստացել է 18 ամսվա կենսաթոշակը

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի համատեղ աշխատանքի արդյունքում քաղաքացին ստացել է 18 ամսվա կենսաթոշակը

Երկրից բացակայելու հիմքով 18 ամսվա կենսաթոշակ չստացած քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Ուսումնասիրելով դիմումում առկա տվյալները` պարզվել է, որ քաղաքացին Արցախի Հանրապետության կենսաթոշակառու է, և դիմումը վերահասցեագրվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանին:

Սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ քաղաքացու կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, քանի որ վերջինը 12 ամիս անընդմեջ չի ներկայացել գումարն ստանալու:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանին նախարարությունից տեղեկացրել են, որ քաղաքացին դիմել է համապատասխան  ստորաբաժանում և սեպտեմբեր ամսին կստանա չվճարված կենսաթոշակը:

ՀՀ ՄԻՊ