Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է: ՀՀ նախագահն այս մասին ասել է հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ՀՀ նախագահը նախ հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ մեր արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու, ինչը բնական է:
«Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է: Այս համագործակցությունը չի սկսվել 10 կամ 100 տարի առաջ: Մենք դարեր շարունակ լավ դաշնակիցներ ենք: Կարծում եմ՝ մենք կանք, եղել ենք ու ապագայում կլինենք կայուն ու լավ դաշնակիցներ»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահն անդրադարձել է նաև հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, թե իրենք առաջարկում են ամերիկյան զենք վաճառել Հայաստանին:
Արմեն Սարգսյանը նկատել է, որ դա պարզապես առաջարկ էր:
«Վաղը կարող են լինել այլ առաջարկներ ևս: Կարծում եմ, որ պետք է կառավարությունը որոշի, թե ինչ տեսակի զենքեր է ուզում գնել: Իրականությունն այն է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է լինել և արդեն իսկ կամուրջ է Արևելքի ու Արևմուտքի միջև: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ: Մեզ համար դա շատ կարևոր քայլ առաջ էր, քանի որ երբ նայում ենք տեղական՝ հայկական շուկային, 3.5 մլն բնակչություն ունեցող երկրի տնտեսությունը շատ գրավիչ չի կարող լինել»,- ասել է նախագահ Սարգսյանը: