|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսը հայտարարել է, որ որոշել է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու:
«Ես որոշել եմ մասնակցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի մրցույթին։ Ես իմ թեկնածությունն առաջադրում եմ Ռումինիայի անունից ամենայն պատասխանատվությամբ, այդ որոշումն ընդունվել է իմ փորձի հիման վրա, որը ձեռք եմ բերել որպես Ռումինիայի նախագահ երկու մանդատներով, այն խնդիրների խորը ըմբռնումով, որոնց բախվում է ՆԱՏՕ -ն, Եվրոպան եւ մեր տարածաշրջանը», - հայտարարել է Յոհանիսը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է թարմացնի իր առաքելության մասին տեսակետը։ Մասնավորապես, Յոհաննեսն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արեւելյան Եվրոպան արժեքավոր ներդրում ունի ՆԱՏՕ-ի շրջանակներում ընդունվող քննարկումներում եւ որոշումներում, ուստի այդ տարածաշրջանը պետք է ներկայացված լինի դաշինքի ղեկավարությունում:
Նա հավելել է, որ Ռումինիան չէր կարողանա տնտեսապես զարգանալ, չէր գրավի կապիտալ և ներդրողների, եթե չլինեին ազգային անվտանգության ամուր երաշխիքներ: Եվ այդ երաշխիքներն ուղղակիորեն կապված են երկրի ռազմական արդիականացման, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքին նրա անդամակցության հետ, նշել Է նախագահը։