| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսական «Ռոսնեֆտ»-ը, որը ծրագրում էր համատեղ նախագծեր իրականացնել Իրանական ազգային նավթային ընկերության հետ, հրաժարվել է այդ մտքից: Այդ մասին գրում է Ведомости-ն` ռուսական ընկերության թոփ-մենեջերների հետ ծանոթ երեք աղբյուրների հղումով: Նրանցից մեկն ասում է, որ բանակցությունները դադարեցվել են 2018-ի ամռանը` Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի հետ կապված: Ըստ մյուսի աղբյուրի` փոխվել է ռուսական ընկերության ռազմավարությունը. այն ցանկանում է կենտրոնանալ ՌԴ-ի ներսում աճի վրա:
Լրագրողները խնդրել են ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին` մեկնաբանել տեղեկությունը: Նա պատասխանել է. «Պետք է մեկնաբանություն ստանալ «Ռոսնեֆտ»-ից: Ես տեղյակ չեմ»: