կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-28 08:43
Սպորտ

Ֆեդերերին հաղթեց Նովակը

Ֆեդերերին հաղթեց Նովակը
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը իր մարզական կարիերայում 2-րդ անգամ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա գեղեցիկ և դժվարին հաղթանակ տոնեց այս մրցաշարի քառակի հաղթող, աշխարհի 2-րդ ուժեղագույն թենիսիստ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ՝ 7։6 (3), 7։5, 6։4։ Հանդիպումը տևեց 2 ժամ 59 րոպե։ Եզրափակչում սերբ թենիսիստը, տիտղոսի համար կպայքարի Էնդի Մարեյ-Դավիդ Ֆերեր զույգի հաղթողի հետ։