Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում երեկ կայացան ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք համաշխարհային, այդ թվում` ռուսական առաջատար ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էին: Անդրադարձողների թվում էր նաև ռուսական Коммерсантъ-ը:
Թերթը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ընտրություններին մասնակցածների թիվն ավելի քիչ է եղել, քան նախորդ ընտրություններին:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը թերթի հետ զրույցում ասել է, որ դրա վրա ազդող մի քանի գործոն կար` նախընտրական կաշառքի բացակայություն, վատ եղանակային պայմաններ, քանի որ հայերը ձմռանը չեն սիրում տանից դուրս գալ, և այն, որ շատերը մտածում էին, որ ամեն ինչ որոշված է:
Թերթի թղթակիցները հարցում են անցկացրել Երևանում և լսել գրեթե մեկ պատասխան` մարդիկ փոփոխություններ են ուզում:
Թերթը նաև ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ այդ ընթացքում կալանքի տակ հայտնվեցին Ռուսաստանի ընկերները` նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քատուղարի Յուրի Խաչատուրովի գործերը: Մինչդեռ «Իմ քայլ»-ը դաշինքից Ալեն Սիմոնյանը թերթի հետ զրույցում վստահեցրել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները «հիանալի են և գործընկերային»:
Նշենք, որ Лента.ру-ն իր անդրադարձում գրում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 4,7 տոկոս ձայն, ինչը նրանց համար քաղաքական մահ է երաշխավորում: