|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի որոշվել: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է Интерфакс-Беларусь-ը: Նա նշել է, որ աշխատանքը կշարունակվի:
Պեսկովը մանրամասնել է, որ ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացվել է Լուկաշենկոյի կողմից, սակայն ոչ բոլորն են եղել բանակցային սեղանի շուրջ:
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը Սանկտ Պետերբուրգում էր գտնվում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար, հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը Բելառուսի ներկայացուցիչն է լինելու: «Մենք ինքնաբերաբար, ասես, ՀԱՊԿ նիստ անցկացնեինք և որոշեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը»,- ասել է Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո:
Հստակեցնող հարցին ի պատասխան Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը Բելառուսի ներկայացուցիչն է լինելու: