Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«alikonline.ir» - Նոյեմբերի 30-ին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» պարախումբը, կազմակերպութեան «Կոմիտաս» սրահմում հանդէս եկաւ իր տարեկան ելոյթով:
Պարախմբի ելոյթը ռիթմի եւ շարժման գեղեցիկ ու մշակւած համադրութիւն էր, որը վկայում էր մէկ տարւայ հետեւողական, հոգատար, տքնաջան եւ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին:
Համերգը բաղկացած էր երկու բաժնից: Առաջին բաժնում հայկական, իրանական եւ միջազգային պարային կատարումներով հանդէս եկան պարախմբի տարբեր տարիքային խմբերի սաները:
Ուշագրաւ էր յատկապէս համերգի երկրորդ բաժինը, ուր հայկական եւ միջազգային պարային կատարումներ ներկայացւած էր Սփիւռքում, հայ ժողովորդի վերածննդի ընթացքը, հայութեան միաւորումն Արցախեան շարժման ժամանակ, Արցախեան ազատամարտի յաղթանակը եւ Հայաստանի վերանկախացումն ու բարգաւաճումը:
Արւեստասէր հանդիսատեսից բացի, համերգին ներկայ էին նաեւ Իրանում Ռուսաստանի դաշնութեան եւ Կիպրոսի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանները: Համերգի աւարտին գնահատական խօսքերով ելոյթ ունեցան Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանն ու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որոնք բարձր գնահատեցին պարախմբի կատարած աշխատանքը:
Նշենք, որ «Արարատ» պարախմբի աւագ ուսիչն է Անահիտ Աւետեանը, պարուսոյցները՝ Լինդա Սարգսեանը, Նաթալի Մուրադեանն ու Սիւնէ Շահվալադեանը: Համերգի կազմակերպման աշխատանքներում նրանց օժանդակել էին պարախմբի անսամբլի անդամներ՝ Ալմարա Շամիրեանը, Անիքա Ղազարեանն ու Նարէ Ղազարեանը: