|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 22 և 23-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության հրավերով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ ունեցավ Վրաստանի լեգենդար «Սուխիշվիլի» ազգային պարախումբը։
«Հայ հանդիսատեսն, ինչպես միշտ, մեզ շատ ջերմ ընդունեց`ոգևորությամբ: Եվ մենք ուրախ ենք գալ Հայաստան. մեզ համար մեծ պատիվ է: Կարելի է ասել, ամեն տարի գալիս ենք, փորձում յուրաքանչյուր անգամ յուրովի ներկայանալ. նոր պարային համարներ և այլն: Գիտենք, որ այստեղ մեզ հաջողություն է սպասում, գիտենք, որ այստեղ մեզ սիրում են»,- ասաց համույթի գեղարվեստական ղեկավար Նինո Սուխիշվիլին, որը հույս հայտնեց, որ մյուս տարի էլ կգան Հայաստան։ Նրա խոսքով, պատրաստվում են բեմադրել հայկական պար և այն մատուցել հայ հանդիսատեսին: