Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները դեկտեմբերի 9-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններին, քվեարկելու հնարավորություն կունենան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողները քվեարկելու են նույն սկզբունքով, ինչ դիվանագետներն արտասահմանում: Լիբանանում ծառայություն իրականացնողները կքվեարկեն ՀՀ դեսպանատանը, իսկ Կոսովոյում, Մալիում և Աֆղանստանում, որտեղ չկան ՀՀ դեսպանություններ, նրանց համար այդպիսի հնարավորություն կստեղծեն տարածաշրջանային դիվանագիտական կառույցները: Զինծառայողների համար կբացվեն հատուկ կետեր՝ քվեաթերթիկներով և ծրարներով»,- նշեց Հովհաննիսյանը:
Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումն ընդգրկված է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցության» (NATO «RS») կազմում, խաղաղապահ առաքելություն է իրականացնում 121 հայ սպա և զինծառայող:
Հայ խաղաղապահները առաքելություն են իրականացնում նաև Լիբանանում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելության կազմում: Այնտեղ ծառայություն է իրականացնում 32 հայ խաղաղապահ: ՀՀ-ն մասնակցություն ունի նաև ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը, որտեղ այս պահին կա 40 հայ սպա և զինծառայող:
Մեկ խաղաղապահ էլ առաքելություն է իրականացնում Մալիում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո MINUSMA առաքելության կազմում:
ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով կքվեարկի729 ՀՀ քաղաքացի: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունըտեղեկատվություն է ստացել, որ ԱԳՆ-ի ցուցակով ներկայացվել է 253 քվեարկող-ընտրող, իսկՊՆ-ի ցուցակով` 476 քվեարկող-ընտրող: