կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-31 18:15
Հասարակություն

Եթե դուք չքվեարկեք, ձեր փոխարեն կքվեարկեն. Էրիկ Նազարյան

Եթե դուք չքվեարկեք, ձեր փոխարեն կքվեարկեն. Էրիկ Նազարյան

Տեղեկացրել էինք, որ Հայաստանում են «Արդարություն Հայաստանի» նախաձեռնության անդամները` այստեղ կայանալիք ընտրական գործընթացին հետևելու:

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը նշեց, որ ինքը Հայաստանում է ծնվել, սակայն 4 տարեկանից ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և այնտեղ բնակություն հաստատել: Պարբերաբար Հայաստան այցելելով` Նազարյանը նկատել է, որ կամաց-կամաց ինչ-որ բան փոխվում է Հայաստանում, և ինքն իրեն այստեղ «աքսորված» է զգում:

«Ինձ համար մարդկանց մտածելակերպը խորթ էր դառնում, այստեղ ապատիա կար, և ես հասկացա, որ պետք է ինքս ինչ-որ քայլ անեմ, որ վերջ դնենք այս ամենին: Ընտրությունը ցավոտ թեմա է` քո իրավունքը չպետք է ծախես, իսկ քվեն քո իրավունքն է: Հաճախ ասում են` Սփյուռքը չպետք է խառնվի Հայաստանի գործերին, բայց դա ճիշտ չէ. չեմ ուզում ինձ այստեղ միայն տուրիստ զգալ: Ի դեպ, Այվազովսկին Արարատը չէր տեսել, երբ նկարեց այն»,- ասաց Նազարյանը:

Նա նշեց նաև, որ ընտրություններին պետք է անպայման մասնակցել, քանի որ, ըստ նրա, եթե մենք չքվեարկենք, մեր փոխարեն կքվեարկեն: