|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայում ապրող հայերի կողմից հիմնադրված «Նոր Զարթօնք» միությունը հայտնել է, թե խորհրդարանական ու նախագահական ընտրություններին որ կուսակցության և նախագահի որ թեկնածուի օգտին կքվեարկեն:
Ըստ Demokrathaber-ի` միությունն այդ մասին հայտարարություն է տարածել` նշելով, որ իրենց թեկնածուն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է և այդ կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով այժմ բանտում է:
Միության տարածած հայտարարության մեջ նշվել է այդ որոշումը կայացնելու պատճառը` հայերի և Թուրքիայում ազգային մյուս փոքրամասնությունների կյանքում փոփոխությունը հնարավոր է Դեմիրթաշի միջոցով: «Քվեները` հույսին, քվեները` Դեմիրթաշին: Քո հետ է հնարավոր փոփոխությունը: Մեր թեկնածուն Դեմիրթաշն է»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Դեմիրթաշին բանտում այցելել էր ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Թուրքիայում արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 24-ին: