Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մարտահրավերը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ դիմել էր Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին՝ մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Ես ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամեն ամիս 23 դոլար նվիրաբերելով «Հայաստան »համահայկական հիմնադրամին»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Թանկյանը:
Նշենք, որ պայմաններից մեկն այն է, որ մարտահրավերն ընդունողները դա անեն հրապարակային և իրենք էլ իրենց հերթին երեք անձի մատնանշեն այս նախաձեռնությանը միանալու համար: Սերժ Թանկյանը մատնանշել է թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ Վահե Բերբերյանին, պրոդյուսեր Էրիկ Իսրաիլյանին, ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին:
«Մենք կարող ենք մեծ թվով մարդկանցով անել ավելին՝ նվիրաբերելով քիչ, քան փոքր թվով մարդկանցով նվիրաբերել շատ»,- ամփոփել է երգիչը: