|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հրապարակվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անվտանգության քաղաքացիական բաղադրիչի հանձնաժողովի զեկույցը, որում Թուրքիան ներկայացվում է որպես ՆԱՏՕ-ի անդամ միակ անազատ երկիր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
Զեկույցում հղում է կատարվել Freedom House-ին և նշվել, որ Թուրքիան նաև աշխարհի անազատ երկրների շարքում է:
Զեկույցում քննադատվել են նաև 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում գրանցված կադրային ջարդն ու զանգվածային ձերբակալությունները: Շեշտվել է, որ Թուրքիայում 2017 թ. տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորություններն անհամեմատ ընդլայնվել են, և որ համեմատած մյուս նախագահական հանրապետությունների հետ՝ այստեղ իշխանությունը հավասարակշռված չէ: