|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ստոկհոլմի Խաղաղության հետազոտական ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2018 թ. ամենից շատ ռազմական ծախսեր կատարած երկրների ցուցակը:
Ըստ SIPRI-ի` ամբողջ աշխարհում 2018 թ. ռազմական ծախսերը հասել են 1.8 տրիլիոն դոլարի: Ինչպես միշտ առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն, իսկ Թուրքիան զբաղեցնում է 15-րդ տեղը. հաղորդում է haberler.com կայքը:
ԱՄՆ-ի ծախսերը կազմել են 649 մլրդ դոլար, ինչը 4 տոկոսով ավելի է` անցած տարվա համեմատ: Երկրորդ հորիզոնականում է Չինաստանը` 250 մլրդ դոլարով: Երրորդ հորիզոնականում է Սաուդյան Արաբիան, իսկ չորրորդում` Ռուսաստանը` 61 մլրդ դոլարով: Թուրքիան 19 մլրդ դոլարով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: