|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ Արցախում մինչև ընտրությունները ևս պետք է լինի հեղափոխություն, «որպեսզի պայթյուն տեղի չունենա»:
Լրագրողները հետաքրքրվեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, թե ինքն է՞լ է տեսնում Արցախում հեղափոխության անհրաժեշտություն: Նա պատասխանեց, որ համոզված է`Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ, և այդ ընտրություններով ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: «Ես լիարժեք իմ աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին: Արցախում որոշիչ ուժն Արցախի ժողովուրդն է, և Արցախն այդպես էլ ընկալում ենք»,- ասաց Փաշինյանը: