|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Brexit»-ի մասին օրինագիծը թագուհու հավանությունը կստանա առաջիկա օրերին, իսկ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին, հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է «ТАСС»-ը:
«Օրինագիծը, որն ընդունվել է խորհրդարանի զույգ պալատների կողմից, առաջիկա օրերին կստանա թագուհու հավանությունը: Brexit-ի ընթացակարգը, ինչպես և ասվում էր, կգործարկվի մարտ ամսվա վերջին», - ասել է Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները, Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, կտևեն երկու տարի, այնպես որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կարող է լքել 2019 թվականի գարնանը: