կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-24 17:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք դեպի Սպիտակ տուն․ Րաֆֆի Համբարյանը՝ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հաջորդ քայլի մասին

ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունմամբ մեր աշխատանքը չի վերջացել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կառավարման խորհրդի անդամ Րաֆֆի Համբարյանը՝ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մեր վերջնանպատակն արդարությունն է և արդարությունը կհաստատվի, երբ մեր երկրի բերանին դրված արգելքը հանվի, հնարավոր լինի խոսել Ցեղասպանության մասին և ժխտողականությունը քանդվի։ 100 տոկոսով վստահ եմ, որ պիտի շահենք՝ արդարությունը պիտի գա, հարց է՝ երբ։ Մենք աշխատում ենք, որ այդ արդարությունը ավելի արագ գա»,-ասաց նա։

Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբերի հաջորդ քայլը գնալն է դեպի Սպիտակ տուն։

Այս պահին ամենահրատապը, որի ուղղությամբ աշխատում են, ԱՄՆ-ի կողմից Արցախ ուղարկվող օգնությունը պահպանելն է։

«Մեծ պայքար է ընթանում այս հարցի շուրջ, Կոնգրեսում անձեր կան, որ ցանկանում են ընդհատել այդ օգնությունը։ 45 միլիոն դոլարը, որ Արցախ է ուղարկվել,  կուզենան ընդհատել և մենք քաղաքական պատերազմ են վարում նրանց դեմ։ Անցյալ շաբաթ մոտ 40 հազար ամերիկահայեր ստորագրություն են ուղարկել Կոնգրես՝ կոչ անելով  շարունակել օժանդակությունը»,-ասաց Րաֆֆի Համբարյանը։

Հիշեցնենք, որ աշխարհի 20 երկրի ՀՅԴ հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ Երևանում և Ստեփանակերտում փետրվարի 24-25-ին մասնակցում են Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․