կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-07 05:49
Իրավական

"Ժամանակ"-ի դեմ հայցը բավարարվեց մասնակի

"Ժամանակ"-ի դեմ հայցը բավարարվեց մասնակի

Այսօր դատավոր Արայիկ Մելքումյանը «Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» դատական հայցը բավարարեց մասնակի. դատավորը փաստաբանական ծառայության համար պահանջվող երեք միլիոն դրամի պահանջն ամբողջությամբ մերժեց, սակայն բավարարեց 1 մլն վիրավորանքի եւ 2 մլն զրպարտության համար պահանջվող գումարի հայցը։

«Ժամանակը» պարտավորվեց նաեւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների մասին հրապարակած նյութերի հերքումը տպագրել։

 

Հայցվորներ Սեդրակ եւ Բելլա Քոչարյանները համարում են, որ «Ժամանակ» օրաթերթի` իրենց վերաբերող հրապարակումները զրպարտություն եւ վիրավորանք են պարունակել, արատավորել են իրենց բարի անունը, պատիվն ու արժանապատվությունը, եւ իրենց իրավունքների վերականգնման համար պատասխանող կողմից պահանջել էին 6 մլն դրամ: