Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրապետական կուսակցությունն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու հնարավորությունը, այդպես էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու հնարավոր մանդատը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
«Հանրապետական կուսակցությունն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու` իրենց տրված հնարավորությունը, այնպես էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու` հնարավոր տրվելիք մանդատը: Ես, անկեղծ ասած, Հանրապետական կուսակցության և ՔՊ-ի միջև մրցակցություն չեմ տեսնում»,- ասաց նա:
Ավինյանը նշեց, որ ՀՀԿ-ն մինչ օրս չի կարողանում գիտակցել, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և ինքն այլևս իշխանություն չէ: «Ժողովրդին է պատկանում այդ իշխանությունը: Ժողովուրդն է որոշում, թե ով կլինի հաջորդ իշխանությունը և ընդդիմությունը»,- ասաց նա:
Ըստ Ավինյանի` ինքը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի 2-րդ ընտրատարածքում:
Հարցին` ինչո՞ւ է առաջադրվում այդ տեղամասում, եթե ինքն այդ ընտրատարածքից չէ, նա պատասխանեց. «Որևէ տեղ լինելու տրամաբանությունը շատ սկզբունքային չէ։ Որևէ սկզբունքային հարց չկա, թե որ ընտրատեղամասում պետք է առաջադրվեմ ես, Արայիկը Հարությունյանը, Արարատը Միրզոյանը կամ մեր քաղաքական թիմի մյուս անդամները»։
Ավինյանի հավաստմամբ`ՔՊ-ի նախընտրական ցուցակը լինելու է բավականին բազմազան, ներառված են լինելու տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ, տարբեր ոլորտների մասնագետներ: «Ես համոզված եմ, որ գալիք ընտրությունների արդյունքում ունենալու ենք բավականին ուժեղ և կայացած Ազգային ժողով»,- նշեց նա: