|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
«Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իրենց կուսակցությունը վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: «ՀՀԿ խմբակցության ղեկավարը քվեարկությունից առաջ կհայտարարի մեր որոշման մասին»,- ասել է նա:
Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որ, ըստ իր տեղեկությունների, ՀՀԿ-ն որոշել է տապալել վարչապետի ընտրությունները, որ ինքը վարչապետ չընտրվի:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը 12:00-ին է: Երեկ Փաշինյանն իր համակիրներին կոչ արեց 11:00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում: