Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում կայունացել է, և հաջողվել է կանգնեցնել հիվանդության տարածման աճը. այս մասին գրում է Интерфакс գործակալությունը՝ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար, ՌԴ գլխավոր պետական սանիտարակաբ բժիշկ Աննա Պոպովայի հայտարարությանը հղումով։
Նա «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում, մասնավորապես, նշել է. «Կայունության այն մակարդակը, որին մենք բոլորս սպասել ենք, մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Ես կասեի, որ մեզ հաջողվել է կանգնեցնել աճն այսօրվա դրությամբ», ու հավելել՝ «օրեցօր նկատվում է աճի բացակայությունը»:
«Կորանավիրոսի հետ կապված իրավիճակը նորմալ անվանել հնարավոր կլինի, երբ վարակվածների մեկօրյա թիվը հավասարվի զրոյի»,- ամփոփել է նա։