|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Ժամանակն է, որ ԱՄՆ-ը վերջ դնի վոլյունտարիզմին, պետք է առաջնորդվել միջազգային իրավունքի նորմերով: Հայաստանը` որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի բարեկամություն անելու ում հետ ցանկանա, և որևէ մեկը նրան մեղադրելու իրավունք չունի: Այս մասին Մոսկվա-Մինսկ-Երևան-Տալլին տեսակամրջի ընթացքում ասաց ՌԴ ԴԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ընտրությանը:
«Չեմ կարծում, թե Հայաստանն այս հարցում պետք է շատ մտահոգվի, բայցև չպետք է անտեսի ԱՄՆ-ի ճնշման հավանականությունը: Մյուս կողմից՝ կա Ռուսաստանը և նրա աջակցությունը, սա ևս պետք է հաշվի առնել»,- շեշտեց նա՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում խնդրի լուծման ծրագիր կմշակվի: