կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-14 16:53
Հասարակություն

Ցուցարարները շարժվում են դեպի ռուսական ռազմաբազա

Ցուցարարները շարժվում են դեպի ռուսական ռազմաբազա

Գյումրիում մեկնարկած սգո ավտոերթը վերածվել է բողոքի ակցիայի: Ավտոերթի մասնակիցները, որոնց միացել են բազմաթիվ քաղաքացիներ, պահանջում են ոճրագործին դատել Հայաստանում և մեր երկրի օրենքներով: Նրանք հավաքվել են Գյումրու կենտրոնական հրապարակում և սպասում են դատախազության պատասխան հայտարարությանը:


«Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը բարձրախոսով հայտարարեց. «Երեկ լսել ենք Կոստանյանի անհեթեթ հայտարարությունը: Հայաստանի դատախազը դառել էր Ռուսաստանի շահերի սպասարկողը: Մենք հայտարարությանն ենք սպասում, եթե ռուսներն են այդ գործը անելու, մերոնք են կոֆե տանող-բերողը, թող ասեն` իմանանք»:


Հազարավոր գյումրեցիները վանկարկում են` «ա-մոթ»:


Նախատեսված ժամին ոստիկաններն ասացին, որ արդեն դրված է դատախազության հայտարարությունը: Հայտարարությունը բարձրաձայն կարդացին: Այն չբավարարեց մարդկանց: Քաղաքացիները շատ բուռն արձագանքեցին այդ հայտարարությանը. «Յանի ի՞նչ»: Լևոն Բարսեղյանը հայտարարեց. «Մեր պահանջի կատարում էդ հայտարարության մեջ չտեսա: Եթե էդ հայտարարությունից որևէ մեկը հասկցավ, որ էդ գյադին հանձնել են Հայաստանի դատախազությանը, ձեն հանեք»:


Բոլորն էլ բորբոքված են և լսելի են նրանց պահանջները և մեկնաբանությունները` «ինչքան մեր միամիտ վարորդն է գնացել էնտեղ նստել, ըսիգ դիտավորյալ է սպանել, ուրեմն պտի գնա մեր բերդը նստի», «ըսիգ ո'չ հարկայինի հմար է, ո'չ էլ ավտոբուսի գների հմար, որ կառավարությունը մեզ հետ համաձայն չեղնի, ըսիգ մեր նամուս-թասիբի հարցն է», «չխեղճնաք, ժողովո'ւրդ, արդեն խեղճցել, պրծել ենք», «միացել ենք ցույցին, որ ձեր տուն էլ չմտնին, 10 տարին մեկ ռուսը կենե էս բանը», «7 ռուս պիտի տեսնինք դագաղների մեջ», «ըսոր պտի խալաթ չհագցնես, ըսոր պտի տռուսիկ հագցնես»:


Որոշում կայացվեց շարժվել դեպի ռուսական ռազմաբազա: