Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակը» գրում է.«Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին հարցրինք՝ ե՞րբ է Վերաքննիչը քննելու Ձեր պաշտպանյալի գործը: Չենք հրապարակում օրը՝ անվտանգության հանգամանքներից ելնելով, «մոտակա օրերին»:
Ի՞նչ սպասելիքներ ունեք: «Դատարանը և դատական պրոցեսները խիստ անկանխատեսելի են»: Իսկ ինչ ընթացքի մեջ է Ձեր նկատմամբ խուլիգանության «գործի» ճակատագիրը (հիշեցնենք՝ թքել էին նրա մեքենայի վրա): «Նյութեր են նախապատրաստվում կոնկրետ խուլիգանական արարք էր, որի համար նախատեսված է մինչև 5 տարի ազատազրկում: Ի դեպ, մինչ այս պահն էլ շարունակվում են իմ նկատմամբ սպառնալիքները»:
Նիկոլ Փաշինյանի վերջին «լայվից» հետո բան չի՞ փոխվել: «Շատ քիչ. էնպես չէ, որ մարդիկ հասկացել են՝ Նիկոլն ինչ էր ասում»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: