|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օրեր առաջ ԱՄՆ Գլենդել քաղաքում մեծ շուքով նշվել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության` ՀՄԸՄ-ի 100-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների եզրափակիչ հանդիսությունը:
Ըստ Asbarez-ի` հանդիսությանը ներկա են եղել թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսյանը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Վիգեն Եագուպյանն ու Հակոբ Խաչերյանը, ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության անդամներ Վիգեն Դավթյանն ու Օշին Փիրումյանը, ուղեկից կազամկերպությունների ներկայացուցիչներ, հրավիրյալներ և մեծ թվով ՀՄԸՄ-ականներ ու համակիրներ:
Օրվա առիթով հրավիրյալներից շատեր ելույթով են հանդես եկել`գովերգելով ՀՄԸՄ-ի 100-ամյա հայանպաստ գործունեությունը:
Ելույթներից հետո շրջանային վարչությունը «Ծառայության» շքանշան է շնորհել մի խումբ վաստակաշատ ՀՄԸՄ-ականների:
Հանդիսության ավարտին ազգային-հայրենասիրական երգերով է հանդես եկել Քրիստափոր Արապյանը, իսկ միջոցառումը փակվել է Վարանդ Ավանեսյանի` ՀՄԸՄ-ի 100-ամյակին նվիրված քայլերգի կատարմամբ: