|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն մեկնաբանել է ԶԼՄ-ների` իրեն ուղղված մեղադրանքները. հայտնում է Газета.ру-ն:
Ըստ արտասահմանյան պարբերականների տվյալների` ֆեդերացիայի նախագահը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ օգնել է «Մանչեսթեր Սիթի»-ին և ՊՍԺ-ին` խուսափել ֆինանսական խախտումների համար պատժից:
«Իրերի դասավորության փոփոխությունը, առաջ շարժվելը, լավագույն արդյունքների հասնելու նպատակով մարդկանց միավորումը միշտ մարտահրավեր է: Եվ քանի որ մենք վճռականորեն բարեփոխումներ ենք իրականացնում ՖԻՖԱ-ում, միշտ հասկացել եմ, որ կհանդիպեմ դիմադրության, հատկապես` նրանք կողմից, ովքեր այլևս չեն կարող շահ ունենալ համակարգից, որի մասը եղել են»,- ՖԻՖԱ-ի կայքը մեջբերում է Ինֆանտինոյի խոսքերը: