Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 29-ին հինգերորդ անգամ ՖԻՖԱ-ի նախագահ վերընտրված Զեպ Բլատերը հայտարարել է պաշտոնը լքելու մասին: 79-ամյա այդ պաշտոնում է 1998 թվականից:
«Ես երկար տարիներ կապված էի ՖԻՖԱ-ին և այս գեղեցիկ սպորտաձևին: Ես սիրում եմ ՖԻՖԱ-ն առավել, քան ուրիշ բան: Ես ուզում եմ ամեն լավ բան անել ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի համար, այդ պատճառով որոշեցի նորից առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում` մտածելով, որ դա լավագույն ելքն է: Սակայն ոչ բոլորը լավ ընդունեցին այդ փաստը: Ես կհրավիրեմ արտահերթ ընտրություն, որի ժամանակ կընտրվի ՖԻՖԱ-ի նոր նախագահ, իսկ մինչ այդ ես կմնամ որպես ՖԻՖԱ-ի նախագահ: Հաջորդ պլանավորված ընտրությունները կլինեն 2016-ի մայիսին Մեքսիկայում, բայց այդքան սպասել մենք չենք կարող: Ես կխնդրեմ ՖԻՖԱ-ի գործադիր տնօրենին` հնարավորինս արագ կազմակերպել ընտրությունները»,- ասել է Բլատերը: