կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 22:15
Աշխարհ

Գերմանիայում Հոլոքոստի զոհերի հուշարձանի շուրջ սկանդալ է բռնկվել

Գերմանիայում Հոլոքոստի զոհերի հուշարձանի շուրջ սկանդալ է բռնկվել

Գերմանիայում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ, Հոլոքոստի զոհերի հուշարձանի շուրջ սկանդալ է բռնկվել։

Թյուրինգիայի դաշնային հողում «Այլընտրանք Գերմանիայի համար» խորհրդարանական խմբակցության նախագահ Բյորն Հյոքեն քննադատել է հուշարձանը։ Իսկ Սոցիալ–դեմոկրատական կուսակցությանմ Կանաչների քաղաքական գործիչները եւ Հրեաների կենտրոնական խորհրդի ներկայացուցիչները քննադատել են «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության աջ թեւի ղեկավարին։

Հյոքեն Դրեզդենում հայտարարել էր. «Մենք՝ գերմանացիներս, մեր ժողովուրդը աշխարհում միակ ժողովուրդն է, որը մայրաքաղաքի սրտում իր պատմության խայտառակ էջերին նվիրված հուշարձան է դրել»,– փոխանցում է DW–ն։