Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանում օլիգարխիան տապալված է, ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն:Այս մասին հոկտեմբերի 19-ին Կապանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ուզում ենք մի Հայաստան, որտեղ տեղ չունի բռնությունը, ծայրահեղությունը, կոռուպցիան, կեղծիքը, օլիգարխիան: Ես երեկ հայտարարեցի, թե Հայաստանում այլևս չկան օլիգարխներ, որից հետո եղան մեկնաբանություններ, որոնք ինչ-որ կասկածելի գործարքներ էին փնտրում իմ այս հայտարարության հետևում: Արձանագրենք, թե ինչի մասին է խոսքը: Ի՞նչ է նշանակում օլիգարխիա, նշանակում է քչերի իշխանություն, օլիգարխ նշանակում է քչերի իշխանության ներկայացուցիչ: Ես ասում եմ, որ ՀՀ-ում քչերի իշխանությունն այլևս տապալված է ու ՀՀ-ում հաստատված է ժողովրդի, այսինքն` ձեր իշխանությունը: Դա չի նշանակում, թե մարդիկ, ովքեր նախկինում օլիգարխ են կոչվել, նրանք դադարել են գոյություն ունենալուց, բայց նրանց կարգավիճակը դադարել է գոյություն ունենալուց: Ահա սա է պատճառը, որ ես ասում եմ` ՀՀ-ում չկա օլիգարխիա` քչերի իշխանություն, Հայաստանում հաստատված է շատերի` ժողովրդի իշխանություն»,- ասաց Փաշինյանը:
Հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում օլիգարխներ չկան: