Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին հերթին հարկավոր է պայքար մղել մենաշնորհների, օլիգարխիայի դեմ են, բնականաբար` տնտեսական մեթոդներով. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, լինելու է «Սասնա ծռեր»-ի ցուցակի երկրորդ համարը:
Նրա խոսքով` ներկայիս իշխանությունը ցանկություն ունի պայքարելու օլիգարխների դեմ, սակայն օլիգարխիայի դեմ պայքարը ծանր բան է:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հոկտեմբերի 18-ին հայտարարել էր, թե Հայաստանում օլիգարխներ այլևս չկան:
Yerkir.am-ի հարցին` ստացվում է` օլիգարխներ դեռ կա՞ն Հայաստանում, Գրիգորյանը պատասխանեց, որ, այո, միանշանակ դեռ չենք ազատվել օլիգարխիայից: «Ճանապարհը բռնած է, բայց չենք ազատվել օլիգարխներից: «Սասնա ծռեր»-ը կգան` կառավարությանը սատար կանգնելու, որ պայքարենք օլիգարխների դեմ: Դժվար է մենաշնորհի դեմ պայքարը. պայքարում ես, տասը տեղից հարվածում են, հետո գնում են Մոսկվա ու այնտեղից տղա փորձում բերել: Մենաշնորհները միայն հայկական բնույթ չունեն: Մենաշնորհներից ազատվելը շատ կարևոր է»,- ասաց նա:
Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ անթույլատրելի է սեփականաշնորհել խոշոր գործարանները, քանի որ դա վերածվում է թալանի և մեկ մարդու հարստացմանն է նպաստում:
«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն էլ հաստատեց, որ, ԱԺ մտնելուն պես, իրենց կարևորագույն գործերից մեկն օլիգարխներից ազատվելը պետք է լինի, ինչպես նաև գտնելու են այն մեթոդները, որոնք բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու հնարավորություն կտան: