Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մամուլում լուր էր տարածվել, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն ու քավորը նախարարներ են նշանակվել՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, իսկ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ` քավորը:
Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը, խոսելով այդ նշանակումների մասին, ասաց, որ Ֆելիքս Ցոլակյանը եղել է ԱԱԾ հին աշխատողներից, և երբ ինքն ընդունվել է ԱԱԾ աշխատանքի, Ցոլակյանն արդեն իսկ այնտեղ բարձրաստիճան պաշտոնյա էր: «Ես հարգում են նրան շատ, բայց նա իմ քավորը չէ, իմ քավորը սովորական մարդ է՝ Վարդան Կուլիջանյան անունով: Բոլորին հայտնի փաստ է սա: Ապատեղեկատվություն է տարածված լուրը: Վերջին շրջանում շատ մոդայիկ է դարձել, գրում են` Վանեցյանն ու կողքն ինչ-որ բան, և դառնում է սենսացիա»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
Ինչ վերաբերում է Գարեգին Բաղրամյանին, ապա Վանեցյանը չհերքեց, որ նա իր բաջանաղն է: «Սակայն կարո՞ղ եք նշել ուրիշ ինչ-որ մի առիթ, որ Բաղրամյանին կարելի է մեղադրել այս կամ այն բանի մեջ՝ մի կողմ դնելով այն փաստը, որ նա իմ բաջանաղն է: Ես նման լիազորություններ չունեմ, որ որևէ մեկին լիազորեմ այս կամ այն պաշտոնին նշանակելու, միայն ԱԱԾ համակարգում կարող եմ առաջարկել: Ես միայն կարող եմ տրամադրել տեղեկատվություն ինչ-որ մեկի մասին: Այո, Բաղրամյանն իմ բաջանաղն է, սակայն ես որևէ առնչություն չունեմ նրա նշանակման հետ և որևէ բան չունեմ դրա դեմ»,- ասաց նա: