|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱԺ-ում կառավարությանն ուղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ է ստորագրվել գազի գնի բարձրացման պայմանագիրը, ո՞վ է ստորագրել այն, եւ արդյոք պատգամավորը կարո՞ղ է այդ պայմանագրի տեքստին ծանոթանալ:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովիսիսյանը հայտարարեց, որ չի կարող ասել, թե երբ է ստորագրվել, քանի որ չի հիշում, եւ հավելեց, որ, բացի կոմերցիոն բնույթի ինֆորմացիայից, պայմանագրի մնացած մասը կարող է տրամադրել պատգամավորին:
ՀԱԿ պատգամավորն, այդուհանդերձ, կրկին հետաքրքրվեց, թե գոնե ամիսը չի՞ կարող հիշել: «Չեմ հիշում»,- հայտարարեց նախարարն ու ասաց, որ կճշտի` կասի:
Արամ Մանուկյանն էլ նշեց, որ հարցի ենթատեքստն այն է, որ երկու փաստ պիտի համեմատի` Սերժ Սարգսյանը մարտ ամսին ելույթ է ունեցել եւ «հերյուրանք» է անվանել գազի գնի թանկացման մասին խոսակցությունները, երկրորդ՝ այդ պայմանագիրը ստորագրվել է նախագահական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո:
Նախարարն էլ հերթական անգամ հավաստիացրեց, որ նախագահական ընտրությունների հետ դա պետք չէ կապել: