Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել`պահանջելով այգու տնօրենի հրաժարականը:
Բողոքի ակցիայի մասնակիցները ակցիայի ընթացքում անդրադարձան օրեր առաջ այգու վագրերից մեկի անկմանը: «Եկել են մասնագետներ երկու տարբեր երկրներից. առաջինը եղել է Մոսկվայի գլխավոր բժիշկը, որը հայտարարել է, որ երկու էգ վագրերը հրաշալի վիճակում են: Դրանից հետո գալիս են Լոնդոնից` ինչ-որ անհայտ ծագում ունեցող մասնագետներ. մենք չգիտենք` իրենք ովքեր են, դա ստուգելն անհնար է,: Նրանք ինչ ուզեն, կարող են հայտարարել. պարզվեց, որ երկրորդ վագրի բերանում էլ կա նորագոյացություն՝ չարորակ բնույթի: Հիմա ձեզ եմ հարց տալիս, կարելի՞ է բերանի միջից մի կտոր միս հանել ու ասել, որ սա ռակ է: Ինչքանո՞վ է դա լուրջ: Ամբողջ բերանը կտրտել են, ատամներն են հեռացրել, վերջում էլ հայտարարել են, որ նա ռակ ա, պետք է քնեցնել, որովհետև տանջվում է»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Բողոքի ակցաիյի մասնակիցները նաև շեշտում են, որ կԿենդանաբանական այգու տնօրենը՝ Ռուբեն Խաչատրյանը, ուղիղ եթերում մանուկներին է ցուցադրել վագրի վիրահատությունը: «Ասում է՝ սա Զատկի մեծ նվեր կլինի մեր երեխաներին: Փսիխիչեսկի նորմալ մարդու մասին եք խոսո՞ւմ»,- բարկացած նշեց նրանցից մեկը:
Նրանք վստահեցնում են նաև, որ ողջ-ողջ թաղվել են այգու 3 առյուծները, խնդիրներ կան ինչպես ձիարշավարանում, այնպես էլ այգու արջերի մոտ:
Այգու տնօրենն, ի պատասխան իր հասցեին հնչող մեղադրանքներին, ընդգծեց, որ մասնակիցների թվում կան մարդիկ, որոնք երբեք կապ չեն ունեցել կենդանաբանական այգու հետ: «Դրանք կենդանիների առևտրով զբաղվողներ են, ռեստորաններում կենդանիներ ցուցադրողներ են, մարդիկ, որոնք միտում ունեն տարբեր էկզոտարիումներ բացել կամ արդեն ունեն էկզոտարիումներ: Մարդիկ են, որոնք դեմ են այսօրվա քաղաքականությանը, որն այսօր որդեգրել է Երևանի կենդանաբանական այգին՝ կենդանիների առևտուրը կանոնակարգել շատ խիստ օրենքով: Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ ձևաչափը հնարավորինս մոտ լինի եվրոպական ձևաչափին»,- ասաց նա: