|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Բուլղարիայի ոստիկանությունը բացահայտել է TVN հեռուստաընկերության վարչական տնօրեն Վիկտորյա Մարինովայի սպանությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է երկրի ՆԳ նախարար Մլադեն Մարինովը. հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքով` Գերմանիայում ձերբակալվել է 1997 թվականին ծնված Սևերին Կրասիմիրովը:
Գլխավոր դատախազ Սոտիր Ցացարովն էլ նշել է, որ իրենք դեռ չեն կարող ասել, որ սպանությունը կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ: Ներկա պահին չի բացառվում և ոչ մի վարկած:
Նրան բռնաբարել և սպանել են շաբաթ օրը: