Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն նշել ենք, որ Թալին խոշորացված համայնքում նորընտիր ավագանին նիստ էր գումարել, որի ընթացքում ընտրվելու էր քաղաքապետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Թալինում ՏԻՄ ընտրություններում ստացել էր 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» ուժերը թեև ավելի քիչ ձայն էին հավաքել, սակայն կոալիցիա էին կազմել և համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել «Հայք» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանին: Վերջին պահին, սակայն, Կարեն Գրիգորյանը քվեարկեց ՔՊ-ի օգտին, և քաղաքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը:
Նիստի ավարտից հետո «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչն ասաց, որ ինքը չի կարող բացատրել տեղի ունեցածը, գուցե ճնշումներ են եղել:
«Կարեն Գրիգորյանը քվեարկել է ՔՊ-ի օգտին, նա իր խոսքում ասաց՝ իմացի, թե ում խաթր եմ քեզ ձայն տալիս։ Ինչպե՞ս կարելի է ինչ-որ մեկի խաթր 6000 մարդու ձայնը ոտնատակ տալ, սա նեղ անձնական հարցերի տարածք չէ: Ճնշումներ են եղել, ինչ է եղել, ես չգիտեմ, թող ինքը պատասխանի, բայց ամեն ինչ սրանով չի սահմանափակվում: Ի վերջո, էսքան խաբելով, մարդկանց սորտերի բաժանելով, հաջողության հասնել հնարավոր չէ, մեր ժողովուրդը էդքան ռեսուրս չունի»,- ասաց նա: