Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է: Նրա փաստաբաններից Արսեն Մկրտչյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ երեկ Գրիգորյանի մոտ շաքարային դիաբետն իր պիկին է հասել: «Շաքարը բարձրացել է մինչև 23, այն դեպքում, երբ ազատության մեջ նրա շաքարը 7 է եղել: Նա կալանքից առաջ ինսուլին չի ստացել»,-ասաց փաստաբանը:
Հարցին, թե ի՞նչ փուլում է նախաքննությունը, նա պատասխանեց, որ չի ուզում խոսել այդ թեմայով: «Իմ խաչը ծանր է, որևէ տեղեկություն չեմ ուզում տրամադրել, քանի որ ադեկվատ ձևով չի ընկալվում ասածս»,- ասաց Մկրտչյանը:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր՝ հեղափոխությունից հետո կալանքի տակ շարունակում է մնալ միայն Մանվել Գրիգորյանը, իսկ ահա մյուս կալանավորվածները կամ ձերբակալվածներն ազատ են արձակվել, փոխվել է նրանց խափանման միջոցը: