Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գոյամարտին զուգահեռ՝ թիկունքում եռում է կորոնավիրուսային պատերազմը, մենք գրեթե մոտենում ենք հուլիսյան պիկին․ երեկ 800-ին մոտ վարակվածության դեպք է գրանցվել։ Ոմանք դա բացատրում են նրանով, որ պատերազմական այս օրերին թիկունքում՝ հանրության շրջանում դժգոհություններ չառաջացնելու համար ոստիկանությունը որդեգրել է, այսպես կոչված, «փափուկ» գործիքներ։
Եթե դիմակ չդնելու համար նախկինում անխնա տուգանում էին, և տեղեկություններ կային, որ անգամ տուգանման լիմիտ կար սահմանված, ապա երկու շաբաթ է՝ ոստիկանները «հրադադար» են հայտարարել։
«Շրջում ենք փողոցներում, այգիներում և դիմակներ ենք բաժանում քաղաքացիներին՝ խնդրելով դրանք անպայման կրել»,- ասաց մեր ծանոթ ոստիկաններից մեկը՝ հավելելով, որ ներքին համաձայնության են եկել, որ ամեն ամսի 15-ին իրենց տրվող պարգևավճարները՝ 50-60 հազարական դրամ, այս ամիս ևս փոխանցեն համահայկական հիմնադրամին։
Որոշ մասնագետների կարծիքով՝ վարակի տարածման երկրորդ ալիքն անխուսափելի էր, և պատերազմական վիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծել վարակի տարածման համար»։