| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՅԴ ԳՄ անդամ Վահագն Մատինյանը ԿԸՀ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ՀՅԴ գրանցման հայտը:
Մատինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ ցանկը բաղկացած է 77 անդամից:
Ցուցակը գլխավորում է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը:
Երկրորդ համարն է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը, իսկ երրորդը` ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դոցենտ Խաչատուր Ստեփանյանն է:
Մատինյանը նշեց, որ իրենք բոլոր թեկնածուներին էլ համարում են մրցակից:
Հարցին` երևանցին ՀՅԴ-ին ձայն կտա՞, նա արձագանքեց. «Այո, երևանցին Դաշնակցությանը ձայն կտա, մեր թեկնածուն մեծ հարգանք և սեր է վայելում: Մեր ավագանու անդամները բարձր պրոֆիոնալիզմով են օժտված»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՅԴ վարկանիշի վրա ինչպե՞ս կանդրադառնա Քոչարյանի դատավարական պրոցեսների մասին ՀՅԴ-ի հայտնած դիրքորոշումը:
Ի պատասխան` նա ասաց, որ Դաշնակցությունը երբեք չի խուսափել իր կարծիքը արտահայտելուց: «Ինչ ասել ենք, դա իրականություն է»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե մամուլը գրել է, որ ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն քրեական գործով մեղադրյալ է եղել, նա ասաց. «Գաղտնիք չէ, որ 1994 թվականին ՀՅԴ-ն այդ օրվա իշխանության կողմից արգելվեց և շատ ՀՅԴ-ականներ, այդ թվում Միքայել Մանուկյանը շինծու գործերով ձերբակալվեցին»:
Մատինյանի նշեց, որ, եթե այդ գործը շինծու չլիներ` հետո նա ազատ չէր արձակվի:
Հիշեցնենք, որ ՀՅԴ ավագանու ընտրությունների կարգախոսն է` «Միասին` հանուն Երևանի»: