Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դահուկավազքի Հայաստանի կանանց հավաքականի երեք անդամներն ավարտեցին ելույթները Զիֆիլդի միջազգային մրցաշարում:
Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ուժերը չափեցին արագավազքում: 52 մասնակիցների շարքում Աննա Մխիթարյանը զբաղեցրել է 44-րդ, Կատյա Գալստյանը՝ 45-րդ և Լիլիթ Տոնոյանը՝ 48-րդ տեղերը:
Դասական ոճի (5 կմ) մրցավազքին մասնակցել է 63 դահուկորդ: Կանանց հավաքականի անդամներից Մխիթարյանը գրավել է 54-րդ, Գալստյանը՝ 56-րդ, իսկ Տոնոյանը՝ 61-րդ հորիզոնականները:
Վարկանիշային մրցաշարի վերջին օրը՝ ազատ ոճի 5 կմ մրցատարածությունը 70-րդ հատել է Աննա Մխիթարյանը, 74-րդը՝ Կատյա Գալստյանը և 81-րդը Լիլիթ Տոնոյանը:
ՀԱՕԿ լրատվականին դահուկավազքի Հայաստանի ֆեդերացիան տեղեկացրել է, որ կանանց հավաքականը դեկտեմբերի 7-ից ուսումնամարզական հավաքի է մեկնել Իտալիա, իսկ դեկտեմբերի 17-ին կմասնակցեն հերթական վարկանիշային մրցաշարի: