կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 16:23
Հասարակություն

Հարվածել է հարևանի հղի կնոջը. վիճաբանություն` Օձունում

Հարվածել է հարևանի հղի կնոջը. վիճաբանություն` Օձունում

Նոյեմբերի 17-ին` ժամը 23.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց է դիմել 1976 թ. ծնված Տիգրան Դ.-ն, որը հայտնել է, որ հարևանները հարվածել են գլխին:   Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 20.00-ի սահմաններում, Օձուն գյուղում 1981 թ. ծնված Կարեն Մ.-ն  վիճաբանել է իր հետ, ինչի ընթացքում Կարեն Մ.-ի կինը` 1978 թ. ծնված Սուսաննա Ի.-ն, մետաղյա ձողով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:  

 

***  

 

Նոյեմբերի 17-ին` ժամը 23.35-ին, հիվանդանոցից  ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է դիմել 1978 թ. ծնված Սուսաննա Ի.-ն, ով հայտնել է, որ ժամը 20.35-ի սահմաններում տան աստիճաններից ընկել և հիվանդանոց է դիմել, քանի որ գտնվում է հղիության վիճակում:  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Օձուն գյուղում 1976 թ. ծնված Տիգրան Դ.-ն վիճաբանել է 1981 թ. ծնված Կարեն Մ.-ի հետ, այդ ընթացքում միջամտել է վերջինիս կինը` Սուսաննա Ի.-ն, և Տիգրան Դ.-ն ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: