Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միակ բանը, որ ստացվել է Նիկոլ Փաշինյանի մոտ այս ընթացքում, ՀՀԿ-ի դեմ պայքարելն է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը` անդրադառնալով երեկ քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին:
Մասնավորապես` երեկ Փաշինյանը հայտարարել էր, թե հեղափոխությանը սատարած որոշ ուժեր «այսօր քուչեքում ու ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ»:
«Անգամ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, էլի Նիկոլ Փաշինյանը պայքարում է ՀՀԿ-ի դեմ: Կարծում եմ, որ երկրի վարչապետից հասարակությունը շատ ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան հավերժական պայքարն է նախորդ իշխանությունների դեմ»,- ասաց Աշոտյանը:
Ըստ նրա` Փաշինյանը փաստացի «փուռն է տալիս» իր այսօրվա դաշնակիցներին: «Նրա ակնարկը վերաբերում էր կառավարության մաս կազմող տարբեր քաղաքական ուժերին, բայց ակնհայտ է, որ դա ՀՀԿ-ին չէր վերաբերում: «Ելք»-ից ինձ հետ ամենահաճախը շփվում է հենց Նիկոլ Փաշինյանը՝ տարբեր միջազգային ֆորմատներով, նաև` իր նախաձեռնությամբ: Բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փուռն է տալիս իր քաղաքական դաշնակիցներին և պատրաստ է ամեն ինչ անելր, որ իր թեկնածուի համար ապահովի այն առավելագույն ձայները, որոնք իրեն թև ու թիկունք կտան արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- ասաց Աշոտյանը:
Այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ի հետ բանակցում են տարբեր ուժեր, ըստ Աշոտյանի, զարմանալի է այն լրահոսի ներքո, որ ՔՊ-ի, «Իմ քայլի» գրասենյակներում նախկին ՀՀԿ-ական ակտիվիստներ են ներգրավվում: «Եթե այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժի սատարող նախկին ՀՀԿ-ականներ կան, ապա ամենաշատը նրանք հենց «Իմ քայլը» դաշինքի շտաբներում են»,- ընդգծեց նա:
Աշոտյանը նշեց, որ ունի որոշակի տեղեկություններ, թե ինչպես են նախկին ՀՀԿ-ական ակտիվիստներն աշխատում «Իմ քայլը» դաշինքի համար: