կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-06 12:09
Հասարակություն

Ժողովուրդը ոստիկանների միջոցով է շփվում իշխանության հետ. Նիկոլ Աղաբաբյան

Ժողովուրդը ոստիկանների միջոցով է շփվում իշխանության հետ. Նիկոլ Աղաբաբյան

Եթե մեր նախագահը փորձում է աուդիտ անցկացնել, ուրեմն տեղյակ չէ` ինչ է կատարվում երկրում, ինչին ես չեմ հավատում. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:

Ըստ նրա` եթե նախագահը տեղյակ է` ինչ է կատարվում երկրում, ուրեմն ինքն էլ է մասնակցում թալանին: «Նա թույլ ղեկավար է: Մենք պետք է խնդիրն այլ կերպ դնենք` նախագահը պետք է դադարեցնի իր «ծառայությունը» այս երկրին»,- ասաց Աղաբաբյանը: 

Նրա կարծիքով` երևույթը, որը տեղի էր ունենում վերջին օրերին, միայն մեկ դրական կողմ ունի` մեր երիտասարդների զարթոնքը: «Ես, դրանից զատ, ոչինչ չեմ տեսնում»,- հավելեց նա:

Աղաբաբյանի կարծիքով` միջին օղակ մեր երկրում, որպես այդպիսին, գոյություն չունի: «Ժողովրդի կեսը ոստիկան է, իսկ նրանք հրաման կատարելուց առաջ պետք է մի քիչ էլ մտածեն` ո՞ւմ դեմ են դուրս գալիս: Ոստիկանները, եթե հայկական ծագում ունեն, բոլոր հրամանները չէ, որ պետք է կատարեն: Դատելով Բաղրամյանում տեղի ունեցող իրադարձություններից` ժողովուրդը ոստիկանների միջոցով է շփվում իշխանության հետ»,- ասաց նա:

Աղաբաբյանի կարծիքով` եթե այսպես ղեկավարեն երկիրը, մենք կկորցնենք այն: Ըստ նրա` կա\'մ մենք պետք է գտնենք մեր ըմբոստ ուժը և շեշտը դնենք հենց ըմբոստության վրա, կա\'մ էլ համարենք, թե մենք պետականություն չենք էլ ունեցել: «Մեզ մոտ յուրաքանչյուրը պետք է իրեն զինվոր զգա: Այո, մենք ունենք ճիվաղներ և ունենք շատ լավ ուժ, և պետք է հենց վերջիններիս վրա էլ հենվենք»,- ասաց Աղաբաբյանը: