Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախնական կարող եմ ասել, որ որոշումն օրինական չէ. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ խոսելով ՀՔԾ երեկվա որոշման մասին, ըստ որի՝ Քոչարյանի նկատմամբ սահմանվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը:
Օրբելյանը նշեց, որ, իր կարծիքով, որոշումը, նախնական գնահատականով, օրինական չէ՝ հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի որոշմումն առ այն, որ առաջադրված մեղադրանքների մասով գործում է անձեռնմխելիություն, համապատասխանաբար` առաջադրված մեղադրանքների մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում: Փաստաբանի խոսքով՝ խափանման միջոցի կիրառումը նույնպես համարվում է քրեական հետապնդման գործողություններից մեկը: «Երեկ հեռախոսով քննչական մարմնից մենք էլ տեղեկացանք, որ փոստով ուղարկվել են համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրա պետք է գնալ և իրականացնել գործընթացը՝ ստորագրություն չհեռանալու վերաբերյալ: Դեռևս չենք ստացել որոշումը, և քանի դեռ այն չկա, չեմ կարող ամբողջությամբ մեկնաբանել, թե որքանով է այն հիմնավոր կամ ոչ հիմնավոր: Որոշումը ստանալուց հետո ավելի մանրամասն գնահատական կտանք, և եթե այն է, ինչ կարծում ենք, կբողոքարկենք»,- ասաց Օրբելյանը:
Նա նշեց նաև, որ այսօր Քոչարյանի հետ քննարկել են այն հարցը, որ իրենք ոչ մի կերպ նպատակ չունեն արհեստական խոչընդոտներ ձևավորել, խանգարել գործընթացներին: