կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-04 15:42
Հասարակություն

«Վարդաշեն», «Սևան» և «Հրազդան» ՔԿՀ-ների պետերը փոխվել են

«Վարդաշեն», «Սևան» և «Հրազդան» ՔԿՀ-ների պետերը փոխվել են

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Նախօրեին, համապատասխան հրամաններով, քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն եմ իրականացրել:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին: 
Մեկ այլ հրամանով «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից»: