կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-10 15:03
Սպորտ

Վիլյան ավելի է մոտենում "Լիվերպուլին"

Վիլյան ավելի է մոտենում "Լիվերպուլին"

Վերջին օրերի ընթացքում աշխարհի սպորտային մամուլը ողողվեց «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյայի` «Լիվերպուլ» տեղափոխվելու նորությամբ:

 

Արդեն այսօր անգլիական հանրահայտ Daily Mail օրաթերթը անդրադարձել է հավանական տեղափոխությունը: Մասնավորապես` գրվում է, որ «Լիվերպուլի» ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վիլյայի գործակալի հետ և քննարկել ապագա պայմանագրի մանրամասները:

 

Իսպանական ԶԼՄ-ները շարունակ պնդում են, որ կոնֆլիկտ է տեղի ունեցել «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստներ Մեսսիի և Վիլյայի միջև: Իսկ կապտանռագույնների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շարունակում է պնդել, որ ոչ մի միջադեպ էլ տեղի չի ունեցել: 

 

Սակայն մի բան անժխտել է, որ իսպանացի հարձակվողը կորցրել է իր տեղը հիմնական կազմում, նա այս մրցաշրջանում «Բարսայի» 11 հանդիպումներից մասնակցել է 6-ին:

 

Իսկ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը  այս ձմռանը որոշել է գնել ևս մեկ հարձակվող իր թիմի խաղը առջևի գծում կարգավորելու համար, այնպես որ` չի բացառվում, որ Վիլյան հունվարին կտեղափոխվի Էնֆիլդ: