Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձավ դպրոցի տնօրենների հետ հանդիպման մի դրվագի, որը հակասական կարծիքների տեղիք էր տվել հանրության շրջանում: Մասնավորապես, նա տեսախցիկների և բազմաթիվ տնօրենների ներկայությամբ կասկածի տակ էր առել մի տնօրենի անգլերենի իմացությունը: Դա բազմաթիվ քաղաքացիներ դիտարկել էին որպես ԿԳ նախարարի կողմից ոչ կոռեկտ պահվածք՝ դպրոցի տնօրենի նկատմամբ:
ԿԳ նախարարն այսօր կարծիք հայտնեց, որ պետք չէ առանձին տեսանյութով դատել այդ երկխոսության մասին, քանի որ ամբողջ տեսանյութը դիտելով՝ պարզ է դառնում, որ այնտեղ եղել է անկաշկանդ, գործընկերային մթնոլորտ, կատակներով համեմված երկխոսություն, մտերմիկ փոխադարձումներով: «Դուք երևի սովոր եք տեսնել, որ նախարարը դպրոցի տնօրեններին միշտ վերևից նայի ու շեֆություն անի: Մեր միջև երկխոսությունը շատ ուղիղ է եղել, այստեղ նվաստացման որևէ երևույթ չկա: Ինձ ճանաչողները կարող են փաստել, որ ես որևէ մեկին ունակ չեմ նվաստացնել»,- ասաց դպրոցը:
ԿԳ նախարարը պարզաբանեց, որ իր՝ դպրոցի տնօրենին ուղղված հարցը գործընկերային բնույթ է կրել, այլ ոչ` «շեֆական»:
Կատարվածի տեսանյութը՝ ստորեւ: