|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին այս դպրոցի ուսուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել ՄԻՊ գրասենյակի դիմաց և դպրոցում առկա խախտումների մասին էին բարձրաձայնում: ԿԳ նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տնօրենի ազատման լուրը: «Ստացված բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հիմք ընդունելով ՀՀ կրթության պետական տեսուչների կողմից տրամադրված տեղեկանքում արձանագրված փաստերը, նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստորագրվել է հրաման, որով դադարեցվել են Արարատի մարզի «Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանի լիազորությունները, քանզի վերջինս ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար վերապատրաստվելու և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար ներկայացրել է փաստաթղթեր, որոնցում առկա են կեղծ տվյալներ»- ասաց Եգանյանը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։