Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Օգոստոսի 23-ին, ժամը 10:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան ՃՈ նախկին հենակետի մոտակայքում հեղուկ գազով լի «Զիլ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, կա գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Երևան M4 ավտոճանապարհի 92-րդ կմ-ին «Զիլ» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է (վարորդ՝ Գ. Հ. ծնված 1975թ.), ինչի հետևանքով ուղևոր Ա. Գ.-ը (ծնվ. 1947թ.) հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: